ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ծառայության մասին
Ծառայությունը նախատեսված է կառուցապատողին պատկանող հողամասի վրա շենքերի, շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար՝ այն դեպքերում, երբ նոր օբյեկտի կառուցում, և հաջորդող աշխատանքների իրականացման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, կամ կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումներն (ճարտարագիտական ուսումնասիրությունները) անհնարին են՝ առանց քանդման աշխատանքների: Այն դեպքերում, երբ քանդման աշխատանքների իրականացումն անհրաժեշտ է նոր կառուցվող օբյեկտի շինարարությունն ապահովելու համար, քանդման թույլտվությունը տրամադրվում է շինարարության թույլտվության մեջ իրավասու մարմնի կողմից համապատասխան նշում կատարելով, հետևաբար՝ շինարարության թույլտվության տրամադրման գործընթացի շրջանակներում, որի համար նախատեսված է «Ձև 2-1 Շինարարության թույլտվության տրամադրման և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման դիմում» ծառայությունը
Դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերը
- Նախագծային փաստաթղթերը
Քանդման նախագծերի մուտքագրումն էլեկտրոնային համակարգ իրականցվում է նախագծող կազմակերպության կողմից «Քանման նախագծային փաստաթղթերի մուտքագրում» ծառայության միջոցով:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: